Մահացել է սենատոր Ջոն Մաքքեյնը

Մահացել է սենատոր Ջոն Մաքքեյնը
Մահացել է ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը՝ 81 տարեկանում: Այս մասին հաղորդում է The New York Times -ը:



Շուրջ 30 տարի ներկայանում էր Արիզոնա նահանգը: Նա ամերիկյան քաղաքական դաշտի վետերաններից էր, մասնակցել էր Վիետնամի պատերազմին: 2008 թվականին նա հանրապետական կուսակցության թեկնածուն էր ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում, ուր հաղթել էր Բարաք Օբաման: