«Վեոլիա ջուրն» արձագանքում է ոստիկանության հայտարարությանը. Կոռեկտ չէ կոնկրետ անուններ հնչեցնելը

«Վեոլիա ջուրն» արձագանքում է ոստիկանության հայտարարությանը. Կոռեկտ չէ կոնկրետ անուններ հնչեցնելը
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ ոստիկանության տարածած [հաղորդագրության](https://www.hraparak.am/posts/5b8134fa4501e726ac784530/%D5%BB%D6%80%D5%AB-%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%BE%D5%A5%D5%B8%D5%AC%D5%AB%D5%A1-%D5%BB%D5%B8%D6%82%D6%80%D5%A8-%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80) կապակցությամբ, համաձայն որի ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:



«Վեոլիա ջուր» ՓԲԸ չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել եւս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնելը ներկայումս, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում:



Ինչ վերաբերում է խնդրի էությանը, ապա ընկերությունն այս կապակցությամբ արդեն առաջիկայում հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ: