Ով մեղավոր է, թող ինքը մտածի․ «Հասմիկ» ճամբարի ղեկավար

Ով մեղավոր է, թող ինքը մտածի․ «Հասմիկ» ճամբարի ղեկավար
Հանքավանի «Հասմիկ» հանգստյան ճամբարում միջոցառումից արված լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրին։ Հիշեցնենք՝ լուսանկարներում տղա երեխաները կրում էին կանացի հագուստներ, դիմահարդարված էին, իսկ աղջիկները տղամարդու զգեստներով էին։ Ճամբարի ղեկավար Ժորա Մուրադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, նշեց, որ ինքը դրան սովորական է վերաբերվում, անհանգստանալու ոչինչ չունի․



«Մեկը գույնը սեւ է տեսնում, մյուսը սպիտակ, դա իրենց գործն է։ Ով մեղավոր է, թող ինքը մտածի, իսկ ով արդար է, թող չանհանգստանա»։ Հարցին՝ այստեղ իր աշխատակիցների մեղքը տեսնո՞ւմ է, Մուրադյանը նշեց․ «Իհարկե ոչ, երեխաների հումորի մեջ մեղք մի փնտրեք»։