Ընտրկաշառքներ չեն լինելու, բայց լրագրողների օգնության կարիքը կա (տեսանյութ)

Ընտրկաշառքներ չեն լինելու, բայց լրագրողների օգնության կարիքը կա (տեսանյութ)
Մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, ուստի ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրինք, թե կա՞ն նորամուծություններ, որոնց կիրառմամբ ոստիկանությունը կբացառի ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները, Օսիպյանի խոսքով՝ այդ նորամուծությունը իրենց բարեխիղճ ծառայությունն է լինելու․



«Ես ուղղակի վստահ եմ, իմ ներքին ձայնն ու տարիների փորձը թույլ է տալիս ինձ պնդել, որ չեն լինելու ընտրակաշառքներ, իսկ նորամուծությունն այն է, որ մենք բարեխիղճ ենք ծառայելու»։



Հարցինք, թե նախկինում «քաղաքական կա՞մքն» էր բացակայում, որպեսզի ոստիկանները բարեխիղճ ծառայեին՝ նկատի ունենալով, որ ներկայիս իշխանությունները այն ժամանակ ասում էին, որ համատարած ընտրակաշառքներ են բաժանվել։ Օսիպյանը հղում կատարեց լրագրողների պատրաստած տեսանյութերին՝ մեզ կոչ անեկլով, որ այս անգամ ևս օգնենք ոստիկանությանը․



«Գիտեք ինչ․ չբացառեք, որ եղել է, որովհետև ձեր օգնությամբ, նկատի ունեմ՝ լրագրողների, ունենք տեսանյութեր, որ դուք ինքներդ եք բացահայտել, այս անգամ նույնպես կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ ևս մեզ օգնեք։ Վստահ եմ՝ չի լինելու, բայց կարող է՝ այլ տեխնոլոգիաներ լինեն ընտրակաշառքների հետ կապված, ոչ թե առձեռն գումար բաժանեն։ Ոստիկանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին»։