Կամո Արեյանը գնացել է Նուբարաշենի աղբավայր եւ հրահանգներ տվել

Կամո Արեյանը գնացել է Նուբարաշենի աղբավայր եւ հրահանգներ տվել
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն այսօր այցելել է Նուբարաշեն համայնք՝ հանդիպելով երեկ քաղաքապետարանում բողոքի ակցիա իրականացնող բնակիչներին։



Հիշեցնենք, որ նուբարաշենցիները պահանջում էին, որպեսզի աղբը մաքրվի, քանի որ աղբանոցից այն դուրս է եկել եւ հայտնվել ճամփեզրին։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Տիգրանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Արեյանը աշխատակիցներին հանձնարարել է շտապ լուծում տալ այդ հարցին․



«Կամո Արեյանը եկավ, մենք կեսօրին հանդիպեցինք աղբանոցի մոտ, ներկա էին բոլորը, նաեւ վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, անձինք, ովքեր պատասխանատու էին դրա համար։ Նորից շրջեցինք, նայեցինք խնդիրները։ Նա համոզվեց, որ ակցիան ամբողջովին ճիշտ է, պահանջը տեղին է, կարգադրեց այս պահից սկսած սկսել աշխատանքները, հեռացնեն ճամփեզրից աղբը, լինեն ամենօրյա աշխատանքներ․ հողով ծածկեն, երբ աղբ են բերում, որ հոտը չատարծվի»։



Արեյանը բնակիչներին հայտնել է նաեւ, որ աղբանոցի խնդրին լուծում է տրվելու․ «Եվրոպական զարգացման բանկի հետ հաստատել են գումարը, կկոնսերավացվի, քսանութ հեկտարի վրա պետք է կառուցվի նոր աղբավայր, բոլոր եվրոստանդարտներին համապատասխան»։