Հայտնի է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տալու օրը

Հայտնի է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տալու օրը
ՀԱՊԿ-ում դիտարկվում է Ադրբեջանին որևէ կարգավիճակ տալու հարցը։ Օգոստոսի 16-17-ը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան ներկայացուցիչների հետ՝ փաստաթղթերի փաթեթը կողմերի հետ համաձայնեցնելու համար։ Նախատեսվում է ՀԱՊԿ ռազմական բլոկում Ադրբեջանին տալ դիտորդի կարգավիճակ։



Քարտուղարությունում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում առաջարկվող փաստաթղթերի փաթեթը համաձայնեցվել է կողմերի հետ։ Սպասվում է, որ առաջիկայում նախագծերը կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդներին։



**«Հրապարակ»**-ի տեղեկություններով՝ կարգավիճակի հարցն արդեն սեպտեմբերի 7-8-ին կլուծվի։ ՀԱՊԿ-ում Ադրբեջնին կարգավիճակ տալու, հնարավոր անդամակցության վտանգների մասին կարդացեք [այս](https://www.hraparak.am/posts/5b80019d4501e726ac7844ee/%D5%B0%D5%A1%D5%BA%D5%AF%D5%A8-%D5%B8%D5%B9-%D5%B4%D5%AB-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B9%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2) հղումով։