Հասարակայնության ծանուցում

Հասարակայնության ծանուցում
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն եւ N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակավան համայնքում Համլետ Հակոբյանի կողմից վարձակալված հողատարածքի ոռոգման նպատակով «Քարանձավ» կոչվող բնական աղբյուրից 0/22 լ/վրկ․ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:



Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին, ժամը 17-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):



Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ (2018. 08. 25):



_ՀՀ բնապահպանության նախարարություն_





**Հասարակայնության ծանուցում**





ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն եւ N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի խմելու-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 7.0 լ/վրկ․ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:



Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին, ժամը 17-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):



Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2018 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ (2018. 08. 25):



_ՀՀ բնապահպանության նախարարություն_