«Փաստ». Դժգոհության նոր ալիք. բուհերի դեկանատները քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված

«Փաստ». Դժգոհության նոր ալիք. բուհերի դեկանատները քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված
«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաեւ փակման վտանգի առջեւ, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը:



Արդյունքում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մի շարք բուհեր կանգնել են ոչ միայն ֆինանսական, այլեւ ըստ այդմ՝ դասաժամերի կրճատման խնդրի առջեւ, ինչի պատճառով բուհում դասավանդող կադրերի կրճատման խնդիրներ կարող են ի հայտ գալ: Ստացվում է, որ ուսանողների թվի կրճատման պատճառով շատ դասախոսներ պարզապես դուրս կմնան հաստիքացուցակներից, ինչն էլ իր հերթին նոր դժգոհությունների ալիք կբարձրացնի, ինչը մեղմելու ելքեր այս պահին գրեթե չեն նշմարվում:



Ավելին, մեր տվյալներով, այս օրերին բուհերի ուսումնական մասերն ու դեկանատներն ուղղակի քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված: Շատերը դեռեւս չգիտեն՝ կշարունակե՞ն դասավանդել, թե՞ դուրս կմնան»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_