«Հրապարակ»․ Կանցլերի մեկնումից հետո մեքենան կվերադարձնեն տիրոջը

«Հրապարակ»․ Կանցլերի մեկնումից հետո մեքենան կվերադարձնեն տիրոջը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ **BMW 750**-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին։ Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս **BMW**-ն:



Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն 1 օրով Արմեն Սարգսյանից վերցնել։ Արմեն Սարգսյանը երեկ տեղափոխվում էր իր անձնական օգտագործման **Cadillalc Escalade** ամենագնացով, որով էլ ժամանել էր Բաղրամյան 26՝ պաշտոնական ընթրիքի։ Նրա մեքենան կանգնել էր հենց Մերկելին տեղափոխող **BMW**-ի կողքին։ Մենք տեղեկացանք, որ այսօր՝ Կանցլերի մեկնումից հետո, մեքենան կվերադարձնեն տիրոջը։