«Հրապարակ»․ Թեկնածու ուժերն անցել են գործի

«Հրապարակ»․ Թեկնածու ուժերն անցել են գործի
Թեեւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ից, բայց արդեն թեկնածու ուժերն անցել են գործի: Նրանք հանդիպումներ են ունենում տարբեր վարչական շրջաններում, օգտվում են սոցիալական ցանցերից ու լրատվամիջոցներից։



Նաեւ սկսել են հանձնաժողովի անդամների վերապատրաստումները, վստահված անձանց, կուսակցության անդամների, համակիրների թրեյնինգները: Ի դեպ, այս օրերին բողոքի ակցիաներ են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ՝ նրա հրաժարականի պահանջով։ Երեկ Անդրիաս Ղուկասյանն էր ԿԸՀ-ի մոտ՝ քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի ամուսինը։