«Հրապարակ»․ Արագած Ախոյանը հե՞տ է կանգնել վեհափառին դատի տալու որոշումից

«Հրապարակ»․ Արագած Ախոյանը հե՞տ է կանգնել վեհափառին դատի տալու որոշումից
Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։



Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը եւ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից նախատեսվածից շուտ է վերադարձել։



Ի դեպ, նա սկսել է ավելի հաճախ շփվել շարքային հավատացյալների հետ եւ որոշել է շահել իրենից նեղացածների սիրտը։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ժամանակավորապես հետ է կանգնել վեհափառին դատի տալու որոշումից ։ Հիշեցնենք, որ նրան պատկանող շինընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։