Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռեւս վտանգավոր է. կարող է փլուզում լինել

Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռեւս վտանգավոր է. կարող է փլուզում լինել
Երեւան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման աշխատանքները շարունակվում են։



Մի քանի պայթեցումներից եւ հողային աշխատանքներից հետո դեռեւս ամբողջովին վերացված չէ նոր փլուզման վտանգը։ Քարաթափմանը նպաստում են նաեւ տվյալ տեղամասում առկա սողանքային ակտիվ երեւույթները։



Մասնագետների գնահատմամբ՝ ճանապարհի վրա կախված ժայռաբեկորը վնասազերծելու, հողային աշխատանքներն ավարտին հասցնելու եւ ճանապարհն ամբողջությամբ անվտանգ երթեւեկելի դարձնելու համար եւս 7-10 օր ժամանակ կպահանջվի։ Այդ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածը երթեւկության համար վտանգավոր է։



Դժբախտ պատահարներից եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար հորդորում ենք զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթեւեկելուց։