«Ժողովուրդ». Բալասանյանը իրավապահներին փող է տվել և դրա դիմաց իր հակառակորդների մասին տեղեկություն ստացել

«Ժողովուրդ». Բալասանյանը իրավապահներին փող է տվել և դրա դիմաց իր հակառակորդների մասին տեղեկություն ստացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին իշխանությունների օրոք գործարարները պարտադրված են եղել որոշակի գումարներ վճարել նաեւ իրավապահներին: Այդպես նրանք ապահովագրել են իրենց բիզնեսը մարզային իրավապահների հնարավոր հետապնդումներից:



Այդ «համագործակցության» արդյունքում նաեւ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ իրավապահները գործարարներին պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:



Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է:



Բալասանյանի խոսնակ Սոնա Առաքելյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ասելով. «Չկա նման բան, տեղեկատվությունը աբսուրդի հասնող տեղեկատվություն է»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_