Մերկելը ժամանեց Վրաստան

Մերկելը ժամանեց Վրաստան
Առաջին պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Կառավարության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վրաստանի միջազգային օդանավակայանում՝ նախատեսվածից 15 րոպե շուտ։ Օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ու Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին։



«Սա շատ կարևոր և, կարելի է ասել, պատմական այց է։ Տիկին կանցլերը Վրաստանում եղել է 10 տարի առաջ, և դա շատ կարճ այց էր՝ ընդամենը մի քանի ժամով։ Այդ այցը եղել է Վրաստանին աջակցության ուղերձ։ Այսօրվա այցը մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն սատարող քայլ է, ինչպես նաև այն ռեֆորմների, որոնք այժմ անում է Վրաստանը»,- լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարարը։



Օդանավակայանից Մերկելը գնացել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։ Մերկելը կհանդիպի նաև Վրաստանի ընդիմադիր կուսակցությունների ղեկավարների, Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների, ինչպես նաև Եվրոպամիության դիտորդական առաքելության խորհրդի ղեկավարների հետ։



Հիշեցնենք, որ վաղը Գերմանիայի կանցլերը կժամանի Հայաստան։ Մերկելը հանդպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն իրենց հանդիպման արդյուքները կամփոփեն համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախատեսվում է նաև այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Օգոստոսի 25-ին Մերկելը Հայաստանից կմեկնի Ադրբեջան։