Կառավարությունը դարձյալ ստիպված է Սևանից հավելյալ ջրառ իրականացնել

Կառավարությունը դարձյալ ստիպված է Սևանից հավելյալ ջրառ իրականացնել
Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ներառված է հարց, որը նախատեսում է Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնել։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա իրենց օրակարգի երևի թե ամենաանցանկալի հարցն է։ «Գիտեք, որ արդեն կառավարությունը երևի ամիսուկես, մի քանի անգամ, տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ մեր ոռոգման համակարգում ստեղծվել է, և մենք խնդիր ունեինք ամեն ինչ անել, և քաղաքական դիրքորոշում ունենք ամեն ինչ անել, որպեսզի Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու խնդիր չառաջանա, և հարցերը լուծվեն առանց նման որոշման»,-ասաց վարչապետը։



Նա նշեց, որ բուռն քննարկումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում հայտնի դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ իրենք կարող են գյուղատնտեսության համար բավականին բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար։



«Մի դեպքում գյուղատնտեսության համար, մյուս դեպքում էլ այն քաղաքական համոզմունքի և, ընդհանրապես, քաղաքացիական համոզմունք համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա»,-նկատեց Նիլոլ Փաշինյանը։



Նրա խոքով՝ այսօր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները իրենք պետք է անպայման ստանան, և պետք է գնան լրջագույն լուծումների, որպեսզի հասկանան՝ որքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում է շրջանառվում, ջրային մաֆիայի գոյությունը։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 210 մլն մ3, այսինքն՝ հավելյալ 40 մլն մ3։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**