«Հրապարակ»․2 ուշագրավ հայտարարություն

«Հրապարակ»․2 ուշագրավ հայտարարություն
Վերջին օրերին նոր նախարարներն ամփոփում են իրենց պաշտոնավարման 100 օրը։ Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հերթն էր։ Նա 2 ուշագրավ հայտարարություն է արել՝ առանց նշելու, թե ինչ լուծումներ կան։



Մեկն այն է, որ մարդկանց հաշմանդամությունը որոշող պաշտոնյաներից բոլորը դժգոհ են, եւ կոռուպցիան վերացնելու մի ճանապարհ կա՝ նրանց 99 տոկոսին ազատել, ինչը պրակտիկորեն անհնարին է։ Եվ որ 80 հազար քաղաքացի ծայրահեղ աղքատ է՝ 25 հազար դրամ կենսաթոշակ է ստանում, ինչն անթույլատրելի է։