Աբխազիայի վարչապետը հրաժարական է տվել գլխին ստացած հարվածից հետո

Աբխազիայի վարչապետը հրաժարական է տվել գլխին ստացած հարվածից հետո
Աբխազիայի 50-ամյա վարչապետ Վիտալի Գաբնյան հրաժարական է տվել մասնավոր միջադեպից հետո, երբ նրա գլխին հարվածել են բաժակով: Նա պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել «ոչ այնքան հեշտ զրույցի ժամանակ», որն, այնուամենայնիվ, ագրեսիվ չի եղել:



Հավաքվածներից մեկը մոտեցել և թիկունքից հարվածել է նրա գլխին. «Ես անհրաժեշտ եմ համարում վայր դնել լիազորություններս՝ հրաժարական տալով, քանի որ չեմ կարողանում պաշտպանել իրավունքներս ու պահել պատիվս օրենքի շրջանակներում՝ անգամ այս բարձր պաշտոնն զբաղեցնելով: Պատիվս կարող եմ պաշտպանել միայն «աբխազկան ձևով», որի համար պետք է հրաժարական տամ»,- ասել է արդեն նախկին վարչապետը:



Գաբնյան ի պատասխան 2 հարված է հասցրել այդ մարդուն, 1 հարված էլ բաժին է հասել այդ մարդու թիկնապահին: Վարչապետին հարվածած մարդուն ոստիկանությունն ազատ է արձակել մի քանի ժամ հետո, ինչը Վիտալի Գաբնյան համարել է ամենաթողություն:



Նա պաշտոնավարում էր 2014 թվականից: Աբխազիայի սահմանադրությամբ վարչապետը չունի ինքնուրույն գործառույթներ, նա կատարում է միայն նախագահի առանձին հանձնարարականներ: