Ռուսաստանն ավելի հզոր է դարձել պատժամիջոցների շնորհիվ

Ռուսաստանն ավելի հզոր է դարձել պատժամիջոցների շնորհիվ
Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոյիսեևը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի հզոր է դարձել Միացյալ Նահանգների պատժամիջոցնրի շնորհիվ: Ըստ փոխնախարարի՝ ամերիկյան սահմանափակումներին նրանք պատասխանել են անկախ ֆինանսական համակարգի ստեղծմամբ. «Մեր ադեկվատ պատասխանը մեր ֆինանսական համակարգն է, որը կախված չէ միջազգային ֆինանսական համակարգից», - ասել է փոխնախարարը:



Ամերիկացի սենատորները օգոստոսի 2-ին Կոնգրես էին ներկայացրել օրինագիծ, որը կխստացներ հակառուսական սահմանափակումների չափը: Մասնավորապես՝ փաստաթուղթը սահմանում է պատժամիջոցներ Ռուսաստանի էներգետիկ-ֆինանսական ոլորտի և այդ ոլորտները գլխավորող օլիգարխների վրա: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը չի բացառում դոլարից հրաժարվելը և այլ արտաժույթներով (այդ թվում՝ ռուբլի) գործարքների անցնելը: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նշել է, որ ամերիկյան դոլարը գործարքների համար դառնում է ռիսկային գործիք: