Ամբողջ ճշմարտությունը՝ Սանիտեքի մասին․ AraratNews.am

Ամբողջ ճշմարտությունը՝ Սանիտեքի մասին․ AraratNews.am
Վերջին շրջանում հանրությունն իր դժգոհությունն է արտահայտում աղբահանության վատ կատարման համար։ Բոլորը՝ քաղաքացիները, լրագրողներն ու քաղաքային իշխանությունները մեղադրում են մեկ ընկերության՝ «Սանիտեքին»: Այն, որ վերջին շրջանում աղբահանությունը, մեղմ ասած, թերի է կատարվում՝ իրականություն է, սակայն պատճառների մասին ոչ-ոք չի խոսել և չի վերլուծել ստեղծված իրավիճակն այլ կողմից:



[AraratNews.am](http://araratnews.am/amboghj-tchshmartuthyuneh%D5%9D-sanitekhi-masin/)[-](http://araratnews.am/amboghj-tchshmartuthyuneh%D5%9D-sanitekhi-masin/Araratnews.am)ն ստորև ներկայացնում է այն պատճառները, որոնք խանգարում են ընկերության բնականոն աշխատանքին:



«Սանիտեք» ընկերությունը Երևանում իր գործունեությունը սկսել է 2014 թվականից: Սկզբում բոլորը գոհ էին, երբ հին ու մաշված «զլերին» և մետաղական աղբամաններին փոխարինեց եվրոպական ստանդարտներին համապատասխանող գերժամանակակից տեխնիկան և պլաստմասե աղբամանները:



Գործունեությունը ծավալելուց 2 տարի անց Երևանի քաղաքապետարանը սկսեց կրճատել «Սանիտեքին» տրամադրվող բյուջեն: 2016 թվականին կրճատվեց 40 միլիոն դրամից ավելի գումար, նույն չափ գումար էլ՝ 2017 թվականին: Ընդհանուր առմամբ՝ երկու տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կրճատեց աղբահանության բյուջեն ավելի 200 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամի չափով: Ինչ է սա, եթե ոչ «քցոցի» պետական մակարդակով:



Ընկերության բնականոն աշխատանքը սկսվեց խաթարվել այն ժամանակ, երբ նույն ընկերությունը Հայաստանում պարզեց, որ իրենց վաճառում են անորակ դիզելային վառելիք: «Սանիտեք» ընկերության հսկա մեքենաները որակյալ են և պետք է աշխատեն որակյալ դիզվառելիքով: Սակայն բոլորս հիշում ենք, որ Հայաստանում դիզվառելիքի շուկայում մենաշնորհ էր և այստեղ վաճառվում էր անորակ դիզվառելիք, որը մեքենաներին վնաս է հասցնում: «Սանիտեքն» այլընտարնք չուներ, քանի որ դիզվառելիքը ստիպողաբար ստանում էր «Ֆլեշ» ընկերությունից։ Անորակ դիզվառելիքի հետևանքով, մեկ երկու տարի անց սկսեցին շարքից դուրս գալ ընկերության մեքենաները: Ամեն օր նոր խնդիրներ են առաջանում, և մեքենա նորոգող մասնագետները նշում են միայն մեկ պատճառ՝ անորակ դիզվառելիք:![](https://ads.caramel.am/logo.min.png)



2014 թվականին, երբ ընկերությունը ստանձնեց մայրաքաղաքի աղբահանության կատարման պարտականությունները, Երևանում չկար այնքան շենք-շինություն, որքան հիմա: 2015 թվականին՝ «Ցեղասպանության» 100-ամյա տարելիցի միջոցառումներից Երևանը կրկնակիից ավելի զբոսաշրջիկներներ ընդունեց, այնուհետեւ նրանց հոսքերն ավելացան, և ամառային շրջանում ընկերության աշխատանքը կրկնապատկվեց:



Վերջին շրջանում էլ՝ «թավշյա հեղափոխությունից» հետո Երեւան ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացել է, աղբը շատացել է.  դա էլ է ստեղծված խնդիրների պատճառներից մեկը:



Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար բերենք մեկ օրինակ: Դիտարկենք մայրաքաղաքի կենտրոնի իքս փողոցը: Աղբատար մեքենան այդ փողոցով նախորդ տարի անցնում էր երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, աղբը հավաքվում էր, ու երբեք խնդիր չէր առաջանում: Հիմա այդ փոողոցում կառուցվել են նոր շենքեր, նոր հյուրանոց, նոր սուպերմարկետ, որից ընկերության գործը կրկնակի ավելացել է: Ստացվում է պարզ իրականություն: Գործն ավելացել է, ընկերությանը տրվող գումարները՝ նվազել են:



«Սանիտեք» ընկերության համար իսկական գլխացավանք է դարձել աղբամանների ոչնչացումը: 2014 թվականից մինչ օրս, 4 տարվա մեջ այրվել է 1000 աղբաման: Մեկ աղբամանն արժե 500 ամերիկյան դոլար: Պատկերացրեք, թե որքան է տուժել ընկեությունն այս տարիների ընթացքում: Հարց՝ ո՞վ կամ ովքեր են այրում աղբամանները: Հարց՝ ինչու են այրում աղբամանները. սա էլ մեր քաղաքացիների, մեղմ ասած, վատ վերաբերմունքն է իրենց քաղաքին:



Ճշմարտությունն այն է, որ մեր բնակչության մեջ կա մի ստվար զանգված «վայրենավարի» է վարվում աղբամանների հետ: Քաղաքային մշակույթի բացակայությունն է այսպիսի իրավիճակի  ստեղծման պատճառը:



Հիմա շրջանառվում է վարկած, որ լավ կլինի պլաստմասե մեծ աղբամաններն փոխարինեն մետաղական աղբամաններով: Սա չի կարելի թույլ տալ մեկ պատճառով: Քաղաքակիրթ աշխարհում օգտագործվում են այն նույն աղբամանները, որոնք որ «Սանիտեքը» տեղադրել է Երևանում: Գնացեք Մադրիդ, Վալենսիա կամ Լիոն՝ նույն աղբամաններն են, և մեր բնակիչն էլ Լիոնի բնակչից վատը չէ, որ մեզ մոտ հին դարի մետաղական աղբամաններ տեղադրվեն: Պետք է մնան պլաստմասե աղբամանները, սակայն պետք է մեր հանրությունը դրանց խնամքով վերաբերվել իմանա, ի վերջո այդ ամենն իրենց համար է արվում:



Բոլորս տեսել ենք քաղաքի փողոցներում դրված փայտե կաղապարով փոքրիկ աղբամանները: Այն նախատեսված չէ կենցաղային մեծ աղբի համար։ Ամբողջ աշխարհում այդ աղբամանները օգտագործում են ձեռքի կեղտ գցելու համար՝ ծխախոտի տուփ, պլաստմասե շիշ և այլն: Սակայն գրեթե միշտ այդ աղբամաններում նետվում են ամեն տեսակի աղբ:



«Սանիտեքի» համար մեծ խնդիր է նաեւ այն, որ Երևանում գրեթե չկա աղբավայր: Եղածն էլ ոչ թե աղբավայր է, այլ մեծ աղբանոց: Խոսքը Սովետաշենի հայտնի աղբանոցի մասին է: Ընկերության համար իսկական գլխացավանք է աղբավայրի հարցը: Երևանի համար պետք է ստեղծվի հսկայական աղբավայր, որտեղ կթափվի աղբը:



«Սանիտեք» ընկերությունը 4 տարվա մեջ կատարել է 30 միլիոն դոլարի ներդրում, ընկերությունն ունի 900-ից ավելի աշխատող: Եկեք մի պահ պատկերացնենք, որ մեր բոլոր մեղքերի մեղավորը «Սանիտեքն», և այդ ընկերությանը վռնդենք Հայաստանից: Ի՞նչ է լինելու հետագայում: Մեզ, իրականում, պետք չէ վռնդել այդ ընկերությունը, այլ ճիշտ հակառակը: Օտարերկրյա ներդրումները Հայաստանի համար չափազանց կարևոր են: Դա մեր երկրի համար պետք է լինի ցուցիչ:



«Սանտիեքին» վտարելու փոխարեն պետք է ստեղծենք պայմաններ և թույլ տանք, որ այդպիսի հսկա ներդրումներ հոսեն Հայաստան:



Ինչ պետք է անենք մենք: Առաջինը՝ քաղաքային իշխանությունը հավատարիմ մնա իր խոսքին և ամեն տարի չպակասեցնի գումարները: Երկրորդ՝ մենք պետք է խնամքով վերաբերվենք աղբամաններին, չթույլատրված վայրերում աղբ չթափենք, չայրենք ու չոչնչացնենք եղածը:



Պատկան մարմինները չպետք է ստիպեն, որ ընկերությունը դիզվառելիք գնի մենաշնորհ դիրք ունեցող այն ընկերությունից, որը վառելիքի փոխարեն աղբ է վաճառում, ինչի հետևանքով ժամանակակից մեքենաները շարքից դուրս են գալիս:



Չմոռանանք մի քանի կարևոր փաստ ևս: «Սանիտեք» ընկերության մեքենաները միշտ եղել են կարևոր իրադարձությունների կենտրոնում: Օրինակ, երբ այրվում էր Խոսրովի արգելոցը, ԱԻՆ-ի հետ հավասար աշխատում էին ընկերության ջրցանները: Երբ այրվում էր «Նաիրիտ»-ը, կրկին օգնության էր հասել Սանիտեքը: Չկա մի խոշոր միջոցառում, որից անմասն մնա այդ ընկերությունը:



Առաջիկայում Երևանը նոր քաղաքապետ է ընտրելու: Քաղաքային նոր իշխանությունները չպետք է հնի նման հոշոտեն այս կազմակերպությանը, այլ հակառակը ստեղծեն պայմաններ, որ այդ ընկերությունն է´լ ավելի լավ աշխատի, հակառակ պարագայում՝ «Սանիտեքը» կարող է հեռանալ Հայաստանից, և Երևանը կրկին անցում կկատարի «Զլերի» «երկաթե» դարաշրջանին: