«Ի՞նչ է նշանակում ձեռքից վերցնել»․ սպորտի փոխնախարար

«Ի՞նչ է նշանակում ձեռքից վերցնել»․ սպորտի փոխնախարար
Կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիայի, որը ղեկավարում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, ՀԱՕԿ-ի և Սպորիտի ու երիտասարդության հարցերի նախարարության միջև։ Բանն այն է, որ վերջերս տեղի է ունեցել ՀԲՖ նախագահի ընտրություն, և կրկին վերընտրվել է Արթուր Գևորգյանը, իսկ Սպորտի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը պնդում են, որ ընտրությունները չեն անցել կանոնադրությանը համապատասխան․ պետք է տեղի ունենար փակ քվերակություն, սակայն բաց քվերակություն է տեղի ունեցել։ Բացի այդ եղավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ հնարավոր է ստեղծվի Բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիա։ Իր մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Գևորգյանը ասաց, որ չի բացառում իր առաջադրումը ՀԱՕԿ նախագահի սպասվելիք ընտրություններում, այսօր էլ մարզիկներից մեկը ասաց, որ Գևորգյանի ձեռքից ցանկանում են վերցնել ՀԲՖ-ն, քանի որ նա ցանկություն է հայտնել մասնակցելու ՀԱՕԿ նախագահի ընտրությանը։ Այս հարցի առնչությամբ սպորտի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ ձեռքից վերցնելը չի հասկանում, պարզապես ֆեդերացիաների նախագահները պետք է նաև ֆինանսական մուտքեր ապահովեն, այլ կերպ ասած՝ «փող բերեն» ֆեդերացիա․



«Ի՞նչ է նշանակում ձեռքից վերցնել, սադրիչ հարց է, նման սադրիչ հարցեր, կարծեմ, Արթուր Գևորգյանին էիք տվել։ Ի՞նչ է նշանակում վերցնել։ Ես ձեզ ասեմ՝ այսօր ֆեդերացիա ղեկավարելը շատ բարդ և դժվար գործ է, մենք չենք կարող միայն պետության վրա հիմնվել, պետությունը այդքան գումար չունի այսօր, մենք երիտասարդ պետություն ենք, մենք նոր-նոր ստեղծվում ենք, մենք այն ֆինանսական հոսքը չունենք, որ բոլոր ոլորտներում լայնածավալ կարողանանք ապահովել։ Դրա համար յուրաքանչյուր ֆեդերացիայի նախագահ, որպես մարզական հասարակական կազմակերպության ղեկավար, և որը միջազգային ասպարեզում և խոշոր մրցումներում ներկայացնում է մեր երկիրը, ինքը բնականաբար պետք է այդ ֆեդերացիային տեր կանգնի, մեզ համար նշանակություն չունի, թե ով է այդ մարդը, պետք է ֆեդերացիան ճիշտ աշխատի, և այո, ինչու ոչ, գումարային հոսքեր պետք է գան, որ ավելի լավ աշխատի։ Որպեսզի մարզիկներ պատրաստենք, պետք են ուսումնամարզական հավաքներ, իրենց պետք է նաև այլ մարզական միջոցառումներին մասնակցություն։ Այսօրվա դրությամբ կազմակերպվում է այնքանով, ինչքանով որ պետական աջակցություն կա այդ ֆեդերացիային, բայց կարելի է ավելի շատ անել»։



Մանրամասն՝ տեսանյութում։