Նիկոլ Փաշինյան, քեզ համար է հայոց գահը․ բանաստեղծություն

Նիկոլ Փաշինյան, քեզ համար է հայոց գահը․ բանաստեղծություն
Չի դադարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրված երգերի, բանաստեղությունների շքերթը։ Այս անգամ մեզ իր բանաստեղծությունն է ուղարկել «Գրավիտոն»-ի տնօրեն Վահան Հարությունյանը, որը մեր հեղինակներից է դարձել։ Պարոն Հարությունյանը մեզ կատակով «սպառնում է»՝ չհրապարակելու դեպքում ԱԱԾ-ին կուղարկի մեզ վրա կռվի։ Իսկ մենք բաց ենք յուրաքանչյուր քաղաքացուն խոսք տրամադրելու համար։ Դե ինչ, բանաստեղծությունը ներկայացնում ենք ստորև․



Դարերով ես անխոնջ քայլել՝



Մեր լույսն հոգում քո պահած,



Դավեր հաղթել ու մաքառել՝



Մեր հույսն հոգում քո պահած։







Հայոց համար աշխահացիր



Մեր հայրենիքն ամայացած



Դարձավ արդեն փարոս-երկիր,



Դարձավ դրախտ մի լեռնագանձ։







Այն հերոսն ես, որի զարկից



Բարեկամներ են ծնվում,



Սերմնացանը, որի բազկից



Սիրո հունդեր են փռվում։







Եվ տառապած ազգիդ համար



Ցավի դուռը կգոցվի,



Եվ փառապանծ ազգի համար



Իր արևը կբացվի։







Ու հավերժի ճամփին էլի



Մեր ջահերը կվառվեն,



Մեր աստղերով պայծառալի



Երկինքները կցայվեն։







Ազգն է համայն քո բանակը՝



Արարչագործ, իմաստուն,



**Քեզ համար է հայոց թագը,**



Արևորդի, հայկազուն։







**Վահան Հարությունյան**



_«Հրապարակ»-ի գեղեցկուհիներ, այս բանաստեղծությունը եթե ձեր թերթի առաջին էջում չտպագրեցիք ԱԱԾ-ին ուղարկելու եմ ձեր վրա կռիվ։_