Օգոստոսի 15-ին փակել են, իսկ էդտեղ էլ կառնավալ ա եղել. համայնքապետը ՝ ճամբարում արված լուսանկարների մասին

Օգոստոսի 15-ին փակել են, իսկ էդտեղ էլ կառնավալ ա եղել. համայնքապետը ՝ ճամբարում արված լուսանկարների մասին
Համացանցում է հայտնվել Արտավազի «Հասմիկ» հանգստյան ճամբարում տեղի ունեցած հանդեսից լուսանկարներ, որտեղ տղա երեխաները կրում են կանացի հագուստներ, աղջիկները շպարված են։ Այս հանգամանքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Արշավ է սկսվել ճամբարի ֆեյսբուքյան էջի դեմ, կոչեր են հնչեցնում այն փակել։



Մենք չկարողացանք կապ հաստատել ճամբարից որեւէ ներկայացուցչի հետ, քանի որ հեռախոսահամարներն անջատված էին, մեզ հայտնի դարձավ, որ տնօրենը մի քանի օր է, ինչ Հանրապետությունում չէ։



Արտավազ վարչական շրջանի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում նշեց, որ այդ ճամբարը հովանավորվում է պետության կողմից, այն գործում է սեզոնային՝ 2 ամիս․ «Օգոստոսի 15-ին փակել, գնացել են, իսկ էդտեղ էլ կառնավալ ա եղել։ Նման բան հնարավոր չի, որ էդտեղ լինի, որ դուք մտածում եք։ Այդ նկարները օգոստոսի 15-ից առաջ ա արվել»։



Համայնքապետը նշեց՝ տասնյակ տարիներ է, ինչ ճամբարը գործում է, երբեւէ խնդիր չի եղել. «Ես 50 տարեկանից բարձր եմ, ինքս էլ եմ այդ ճամբար գնացել։ Մշտապես նորմալ ճամբար է եղել, խնդիրներ չեն եղել, պետական ճամբար ա, ինչ-որ երկրի հովանավորչություն չի, մեր անապահով ընտանիքի երեխաներն են այդտեղ հանգստանում տարբեր մարզերից։ Ես նկարները չէի տեսել, էսօր լրագրողներն են բերել, ցույց տվել։ Էդ որ մի 20 տարի առաջ լիներ, շատ նորմալ վերաբերմունք էր, բայց հիմա ուրիշ բան են մտածում, չեմ կարա ասեմ, ես չգիտեմ»։



**Աննա Պապիկյան**