Կլինի քաղաքապետով. Արեյանը՝ Երևանի տոնի մասին

Կլինի քաղաքապետով. Արեյանը՝ Երևանի տոնի մասին
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը չի կտրել շփումը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տված Տարոն Մարգարյանի հետ և պարբերանար հանդիպում է նրան: «Տարոն Մարգարյանին հանդիպել եմ, այո, մեր մարդկային հարաբերությունները չեն սառել: Դադարել է իր պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արեյանը:



**Hraparak.am**-ի դիտարկմանը, թե Երևանի 2800-ամյակը, փաստորեն, առանց քաղաքապետի կնշենք, Արեյանն ասաց. «Մի՛ շտապեք, իրադարձություններից առաջ մի՛ ընկեք, չի լինի էդպիսի բան, ամեն ինչ նորմալ կլինի»: Առանց քաղաքապետի՞ ամեն ինչ նորմալ կլինի:



«Կլինի քաղաքապետով: Նորմալ կլինի»,-ասաց Արեյանը՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**