Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին արած հայտարարությունն այն մասին, որ հայկական նախկին իշխանությունները բանակցություններ են վարել միայն հողեր հանձնելու հետ կապված։ «Հայաստանում ներկայումս ներքաղաքական պրոցեսներ են ընթանում եւ մենք չէին ցանկանա դրանք մեկնաբանել։ Միաժամանակ, հակամարտության կարգավորման ձեւաչափը, եւ օրակարգը հայտնի է։



Հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում, հակամարտող կողմեր Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ։ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերցեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, որից հետո էլ պետք է սկսվի հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը։,- Москва-Баку պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը, հավելելով, որ ներկա պահին հայկական կողմն ուսումնասիրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթերը։