«Հրապարակ». ԱԺ պատգամավորների օգնականները չեն ձեւակերպել արձակուրդը, սակայն գնացել են

«Հրապարակ». ԱԺ պատգամավորների օգնականները չեն ձեւակերպել արձակուրդը, սակայն գնացել են
Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձեւակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձեւակերպել։



Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլեւս չաշխատեն, պետությունից միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան, ինչը խոշոր գումար է կազմում։ Մեզ ասացին, որ այս մեթոդով են տարիներ շարունակ արձակուրդ «գնացել» ԱԺ պատգամավորների 90 տոկոսի օգնականները։ Հիմա ԱԺ աշխատակազմը որոշել է վերջ դնել այս «ավանդույթին» եւ այս տարի գրեթե բոլոր օգնականների արձակուրդները ձեւակերպել։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**