«Օրենքով գողերը» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել (տեսանյութ)

«Օրենքով գողերը» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել (տեսանյութ)
««Օրենքով գողերից» 4-5 հոգու նկատմամբ քրեական գործ կա հարուցված»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։



«Թե ինչով էին պայմանավորված խուզարկությունները, ես արդեն ասել եմ, որ մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ»,-նշեց Օսիպյանը։



Նրա խոսքով՝ նրանց բնակարաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութեր ու ապօրինի զենքեր:



_Մանրամասները՝ տեսանյութում։_