Լաբորատորիա` լաբորատորիայի մեջ. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի անօրինականության շղթան

Լաբորատորիա` լաբորատորիայի մեջ. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի անօրինականության շղթան
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ից ամիսներ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) տարել էր 5 տրավա փաստաթղթերը: Դրանց հիման վրա, քրեական գործ է հարուցվել, ՀՀ քրեական օրենսգրքի 179.3.1-րդ, 301.1-րդ և 314-րդ հոդվածներով:



Չնայած քրեական գործի առկայությանը, կենտրոնում անօրինականությունները շարունակվում են:



Բարձիթողի ու անվերահսկելի իրավիճակ է հատկապես կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքում, որի վարիչ Դավիթ Գրիգորյանը շարունակում է իր անօրինական գործունեությունը ծավալել, բայց լրատվամիջոցներով արդարությունից է խոսում և փորձում է փնովել ու պիտակավորել ավտոմեխանիկ Արմեն Բալյանին, վերջինս, ի դեպ, որոշել էր խոսել և իր ոտնահարված շահերը պաշտպանել:



Պարզվում է, Դավիթ Գրիգորյանը մասնավոր լաբորատորիա ունի, որը գործում է հենց «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ում: Մասնավոր այդ լաբորատորիայում փաստացի գրանցված է մեկ աշխատող, այնինչ այդ թիվը շատ ավելին է: Այդ ամենի վրա դեռ կարելի էր աչք փակել, եթե հաշվի չառնենք այն իրողությունը, որ կենտրոնի գրեթե բոլոր ախտորոշումները հենց Գրիգորյանին պատկանող լաբորատորիայում են արվում, ստացվում է, որ տնօրինությունը տարիներ շարունակ աչք է փակել այս հանգամանքի վրա, հարստացնելով կառույցի ներսում գործող մասնավոր մեկ այլ ընկերությանը, որի ղեկավարը փաստացի Դավիթ Գրիգորյանն է:



«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ում արատավոր մի պրակտիկա էլ կա, ժամանակ առ ժամանակ այստեղ գրանցվում են մեծ թվով ստացիոնար հիվանդներ, մինչդեռ փաստացի բուժվողների իրական թիվը շատ ավելի քիչ է: Գործում է. անունը կա, ամանում չկա սկզբունքը: Այս հնարամիտ եղանակով պետությունից զգալի գումարներ են ստանում և մեջ, մեջ անում:



Կենտրոնի ռեանիմատալոգ Գագիկ Հովհաննիայանը պետության հաշվի ավելի քան 3 ամսի վերապատրաստվել է, վերադառնալով և տարաձայնություն ունենալով Ռեանիմացիայի բաժնի վարիչ Հովիկ Ասլանյանի հետ, վերջինիս հրահանգով դիմում է գրել և ազատվել աշխատանքից: Ի դեպ, Գ. Հովհաննիսյանը, բարձրակարգ մասնագետ լինելուց զատ նաև հոգատար բժիշկ է ու լավ մարդ:



Նման օրինակները, ցավոք սրտի շատ, շատ են:



Այստեղ առանց պատճառաբանության աշխատանքից հեռացվում են բոլոր նրանք ովքեր հանդգնում են խոսել ասենք աշխատավարձ չստանալուց, գումարը քարտով կամ կանխիկ ստանալուց նաև առկա այլ խնդիրներից:



«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի մի խումբ աշխատողների անունից՝ Անահիտ Գրիգորյան, Սաթենիկ Ավետիսյան