«Փաստ». Ֆուտբոլիստ փոխմարզպետը մի քանի վարկ է վերցրել

«Փաստ». Ֆուտբոլիստ փոխմարզպետը մի քանի վարկ է վերցրել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:



Թադեւոսյանը հայտարարագրել է բնակարան եւ «NISSAN TIIDA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 1 միլիոն 15 հազար դրամ, որից 240 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 360 հազար, 295 հազար եւ 120 հազար դրամները ստացված փոխառություններ են` վարկեր:



Թադեւոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2004– 2011 թթ. եղել է «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ: Մինչ պաշտոնի նշանակվելը եղել է «Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ–ի լուսաբանողը»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_