Խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ Վիկտոր Սողոմոնյան

Խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ «Թե ինչո՞ւ են դրա մասին նոր հայտնում, թողնում եմ Ձեր երևակայությանը, վստահ եմ՝ դժվար չէ այդ հարցի պատասխանը գտնելը»։



Հետաքրքրվեցինք՝ խուզարկության արդյունքում հայտնաբերվե՞լ է արդյոք ինչ-որ բան․«Ես իրավունք չունեմ ասել։ Դուք պետք է ՀՔԾ-ից հարցնեք՝ ի՞նչ են հայտաբերել, ի՞նչ արդյունքների են հասել խուզարկության արդյունքում։Չեմ կարող պատասխանել, ուղղակի իրավունք չունեմ»։



ՀՔԾ մամուլի խոսնակ **Մարինա Օհանջանյանը** մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք առաձին չեն հայտարարել Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում խուզարկության մասին․ «Մենք լրագրողների հարցումներին ի պատասխան ուղղակի հաստատել ենք տեղեկատվությունը»։



**Սլավա Բադալյան**