Ղազախստանում փոփոխություններ են հասունանում

Ղազախստանում փոփոխություններ են հասունանում
Թեեւ Ղազախստանում Նուրսուլթան Նազարբաեւը դեռեւս կարողանում է իր ձեռքում ամուր պահել իշխանության սանձերը, սակայն բոլորն էլ հասկանում են Աստանայում, որ հեռու չէ այն օրը, երբ իշխանությունը այլ անձի է անցնելու։ Սա է պատճառը թերեւս, որ ղազախստանյան քաղաքական վերնախավում չի դադարում գահաժառանգման մրցավազքը։ Հիմնական թեկնածուն, ով հորը կփոխարինի երկրի ղեկավարի պաշտոնին, համարվում է Դարիգան՝ Նազարբաեւի դուստրը, սակայն կան մի շարք թեական հարցեր։ Նախ Դարիգան կին է եւ ապա ունի խնդիրներ ղազախստանյան կլանների հետ հարաբերություններում։ Այս մասին գրում է IA Rex-ը։



Առանձին խումբ է ղեկավարում Թիմուր Կուլիբաեւը՝ Նազարբաեւի փեսան։ Ընդ որում, պարբերականը նկատում է, որ այս խումբը բավական ազդեցիկ է, սակայն Կուլիբաեւի անունը չափազանց շատ շրջանառվեց Գոգա Աշքենազիի հետ ունեցած սիրավեպի պատմության մեջ։ Չնայած սրան, նրա շուրջը շարունակում են համախմբված մնալ մի շարք օլիգարծներ, իսկ ինքն էլ փորձում է հարաբերություններ կառուցել ռուսական վերնախավի հետ։



Գահաժառանգման հարցում լուրջ մրցակից կարող էր լինել Իմանղալի Թասմաղամբետովը, սակայն հեռատես Նուրսուլթան Նազարբաեւը նրան ուղարկեց Մոսկվա, որպես դեսպան։ Ռուսական քաղաքական վերնախավի համար բավական հետաքրքիր տարբերակ կարող էր ներկայացնել Ժորմատ Երտաեւը, ով հեռանալով Ղազախստանից, քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։