Հրդեհ Լորիս Մելիքովի փողոցում. տուժածներ չկան

Հրդեհ Լորիս Մելիքովի փողոցում. տուժածներ չկան
Օգոստոսի 20-ին, ժամը 08:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին:



Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի և խոհանոցի կախովի առաստաղը (5 քմ):



Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: