18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտ մարդկանց վրաերթի է ենթարկել Ֆրանսիայում

18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտ մարդկանց վրաերթի է ենթարկել Ֆրանսիայում
Ֆրանսիայի Նոռ դեպարտամենտում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտակայքում մեքենայով զանգվածային վրաերթի է ենթարկել տեղի բնակիչների խմբի, որի հետևանքով 7 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։



Այս մասին տեղեկացնում է LCI հեռուստաալիքը։



Նշվում է, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Մարդկանց զանգվածային վրաերթի ենթարկելուց հետո մեքենան բախվել է փողոցի սյանը։