Զարմանում եմ, թե ինչպես եմ հրապարակում դիմացել․ Նիկոլ Փաշինյան

Զարմանում եմ, թե ինչպես եմ հրապարակում դիմացել․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգոստոսի 17-ի հանրահավաքից առաջ երգիչ Թաթա Սիմոնյանի «Հայաստան, բարեւ» կատարումով եւ գրառել, թե զարմանում է՝ ինչպես չի պարել։



«Զարմանում եմ, թե ինչպես եմ երեկ հրապարակում դիմացել ու չեմ պարել: Բայց քիչ առաջ տեղը հանեցի ընտանեկան միջավայրում, Արփիի ծննդյան օրվա առիթով»,-նշել է վարչապետը։



Նշենք, որ կառավարության հարյուր օրը ամփոփելուց թե առաջ, թե հետո հայ երգիչներից շատերը, որոնք միացել էին հեղափոխությանը, կատարումներով էին հանդես եկել։