Մասիմիլիանո Ալեգրին ներկայացրել է Քրիշտիանու Ռոնալդուի մարզումները «Յուվենտուսում»

Մասիմիլիանո Ալեգրին ներկայացրել է Քրիշտիանու Ռոնալդուի մարզումները «Յուվենտուսում»
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ներկայացրել է, թե ինչպես է մարզվում ակումբում Քրիշտիանու Ռոնալդուն, նշելով, որ երկրպագուները եւս կկարողանան տեսնել իրենց ֆուտբոլային մեգաաստղի մարզումները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ «Այսօր մենք սկսում ենք մեր նոր սեզոնը։ Այս ամառ մենք գնել ենք Ռոնալդուին, ով աշխարհի լավագույն խաղացողն է։



Առաջին իսկ հանդիպման ժամանակ կլինի Ռոնալդուի դեբյուտը մեր կազմում։ Ես արդեն գիտեմ, անշուշտ, թե ինչպես ենք խաղալու, սակայն դեռ 1-2 մարզումների կարիք կա։ Քրիշտիանուն անսովոր ֆուտբոլիստ է։ Այդ մասին վկայում է նաեւ նրա կարիերան։ Նա օգուտ է տալիս թիմին, սակայն մենք չպետք է կանգ առնենք ձեռք բերածի վրա եւ պետք է ձգտենք ավելիին»,- ասել է Ալեգրին։ Նշենք, որ այսօր «Յուվենտուսը» կհանդիպի «Կյեւոյի» հետ։