Երբեք բացառել պետք չէ․ Արթուր Գևորգյանը ՀԱՕԿ նախագահ ընտրվելու մասին

Երբեք բացառել պետք չէ․ Արթուր Գևորգյանը ՀԱՕԿ նախագահ ընտրվելու մասին
Այսօր՝ Դավթաշենի վարչական շենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ երբևէ առաջադրվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնում, ասաց, որ որևէ բան բացառել պետք չէ․ «ՀԱՕԿ-ին ես չեմ քննադատել, մենք համագործակցող կառույցներ ենք, ոչ մեկը ոչ մեկին վերադաս չէ, ինչ վերաբերում է այդ «սադրիչ» հարցին, ապա ոչ մի բան բացառել պետք չէ, ՀԱՕԿ նախագահի ընտրությունները 2020 թվականին են»։



Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահի պաշտոնը 2005 թվականից մինչ օրս ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը։