Ինստիտուտների հերն է անիծվում

Ինստիտուտների հերն է անիծվում
Իրավապահ համակարգի նախկին բարձրաստիճան մեր աղբյուրը զարմացած է օրեր շարունակ ՀՔԾ-դատարան փոխհրաձգություններից՝ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված: Նրա խոսքով՝ Հայաստանում ամենաբարձր պաշտոնյաներն անգամ չսովորեցին մարդու անմեղության կանխավարկածը հարգել, գնահատականներ չտալ, չանել հայտարարություններ, որոնք կարող են ճնշում, ազդեցություն ունենալ դատարանների վրա։ Եվ իր ասածը հիմնավորում է՝ ՀՔԾ պետի հարցազրույցներն օրինակ բերելով:



«Արվում է սխալ սխալի ետեւից, տպավորություն է, որ ոչ միայն իրենք չեն հասկանում, թե ինչ են անում, այլեւ կողքից մեկը չկա, որ ասի՝ ստոպ, չի կարելի, նախ՝ իրավական պետությունում դատարանի որոշումները չեն քննարկվում, ի՞նչ է նշանակում՝ ՀՔԾ-ն վեր կենա ասի՝ որոշումն ապօրինի է, դատավորն էլ պատասխանի, որ ՀՔԾ-ն անգրագետ է։ Դուք գիտակցո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, ինստիտուտների հերն անիծվում է: ՀՔԾ պետը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, դրանից բացի՝ կա նաեւ արդարադատության իրականացմանը միջամտելու փորձ, որովհետեւ եթե առանց որոշումը տեսնելու ասում ես՝ անօրինական է, ուրեմն դրանով ճնշում ես գործադրում, որ վճռաբեկը փոխի այն: Իսկ դատավորը երեւի էթիկայի կանոն է խախտել, եւ նման վիճակն անթույլատրելի է»,- ասաց մեր աղբյուրը: