Եվրագոտում ճգնաժամ է կանխատեսվում

Եվրագոտում ճգնաժամ է կանխատեսվում
Եվրագոտում պետք է շարունակվեն ներքին ինտեգրացիոն պրոցեսները եւ մշտապես պետք է պատրաստ լինեն նոր ճգնաժամի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տնտեսության եւ ֆնանսների հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին։ Ինչպես հայտնում է Euronews-ը, եվրահանձնակատարը մասնավորապես ասել է․ «Եվրագոտին պետք է շարունակի իր ինտեգրացիոն աշխատանքները եւ մտածի հաջորդ ճգնաժամի մասին, որն անխուսափելի է»։



Նշենք, որ Մոսկովիսին ներկայացրել է նաեւ Հունաստանում տիրող իրավիճակը, հայտարարելով, որ օգոստոսի 20-ից այս երկիրը այլեւս չի ստանա արտաքին ֆինանսական աջակցության ծրագրով նախատեսված հատկացումները, որը ստացել է 8 տարի, սկսած գլոբալ ճգնաժամի օրերից։