«Հրապարակ»․ ԲՀԿ-ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է

«Հրապարակ»․ ԲՀԿ-ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ նրան կարեւոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որեւէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում։ Նա մեկուսացված է:



Դա է պատճառը, որ թե՛ պաշտոնյաներից, թե՛ լրագրողներից քչերն են հիշում, որ նման փոխվարչապետ կա: Առհասարակ, բոլոր մարմիններում, որտեղ Փաշինյանը ԲՀԿ-ական է նշանակել, նրանց հսկող մի քանի ՔՊ-ական են դրել, որ ԲՀԿ-ականները որեւէ ինքնուրույն բան չանեն, հսկողության տակ լինեն: