Թբիլիսիի օդանավակայանում անհարգալից վերաբերմունք է դրսևորվել իրանցի կանանց նկատմամբ

Թբիլիսիի օդանավակայանում անհարգալից վերաբերմունք է դրսևորվել իրանցի կանանց նկատմամբ
Իրանը դիվանագիտական բողոք է հղել Վրաստանին՝ կապված Թբիլիսիի օդանավակայանում մի խումբ իրանցի ուղևորուհիների նկատմամբ դրսևորված անհարգալից վերաբերմունքի դրսևորման հետ: Իրանցի կանանց անվտանգության ստուգումների ընթացքում ստիպել են հանել հիջաբները: կանայք Թբիլիսիից թռչում էին Սպահան:



Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Թեհրանը լուրջ բողոք է հայտնել Վրաստանին՝ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նրա խոսքով՝ ստեղծված խնդիրը գտնվում է Վրաստանում Իրանի դեսպանության ուշադրության կենտրոնում: