Բացի հող հանձնելուց՝ ոչնչի մասին չեն բանակցել. վարչապետը նախորդ իշխանությունների մասին

Բացի հող հանձնելուց՝ ոչնչի մասին չեն բանակցել. վարչապետը նախորդ իշխանությունների մասին
Հանրապետության հրապարակի բեմահարթակին վարչապետ Փաշինյանն անդրադարձավ իր նկատմամբ հնչող մեղադրանքներին,թե «ինքը եկել է հող հանձնելու»: Փաշինյանը շեշտեց, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բառ չի բանակցել.



**«Իրենք ասում են, թե եկել եմ հող հանձնելու: Իրենք իրենց հետ են ինձ շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ոչնչի մասին չեն բանակցել: Այժմ այդ ամենին տեղյակ եմ փաստաթղթավորված, քանի որ տիրապետում եմ  բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել»:**



Կառավարության ղեկավարը նշեց , թե ինքը ասել՝ պատաստ է լիարժեք բանակցել ՀՀ-ի անունից, բայց Արցախի անունից պիտի բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը:



Նիկոլ Փաշինյանը հորդորեց Հանրապետության հրապարակում հավաքվածներին ծափողջույններով հաստատել իր խոսքերը. **«…որ մենք պատարստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի»:**



Վարչապետը միաժամանակ հիշեցրեց, որ Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում.



**«Մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, մենք պատրատ ենք հասնել խաղաղ կարգավորման: Նրանք չեն հասկանում, որ ղարաբաղյան խնդրի լուծող- չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովորուրդն է: Եթե բանակցային գործընթացում լինի մի տարբերակ, որը ես կհավատամ և կհամարեմ, որ այն լավ տարբերակ է, կգամ կկագնեմ այստեղ և բոլոր մանրասնություններով կներկայացնեմ ձեզ և դուք կորոշեք՝ գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե ոչ: Դուք եք բարձագույն իշխանությունը»:**



Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն իր ելույթում խոսեց հանրաքվեների անցկացման պրակտիկան վերականգնելու, հաստատելու մասին: