Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը ազատ արձակվեցին

Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը ազատ արձակվեցին
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին եւ Արայիկ Խանդոյանին։



Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքական պլանների մասին հետո կխոսի, իսկ այժմ գնալու է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ «Սասնա ծռերի» համակիրները Խանդոյանին ձեռքերի վրա դուրս բերեցին դատարանից։