Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում. 1 օրում բացահայտվել է 68 հանցագործություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում. 1 օրում բացահայտվել է 68 հանցագործություն
Օգոստոսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։



Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մասնավորապես խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման եւ թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, հարկերից խուսափելու եւ թմրամիջոցի իրացման 2-ական, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նմատմամբ բռնության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու եւ փաստաթղթի կեղծելու 1-ական դեպք:



Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։



Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերելու եւ կամավոր հանձնելու 1-ական դեպք:



Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:



Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: