Բրազիլիայում 7-րդ հարկից ընկած շունը ողջ է մնացել

Բրազիլիայում 7-րդ հարկից ընկած շունը ողջ է մնացել
Բրազիլիայի Վիտորիա քաղաքում 7-րդ հարկից ընկած շունը ողջ է մնացել, հայտնում է Daily Mail-ը:



Լաքի (հաջողակ, բախտավոր) անունով շունը պառկած է եղել պատուհանագոգին՝ առջևի թաթերը ճանճապաշտպան ցանցին հենած: Երբ ցանցը պատռվել է, կենդանին չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել է 23 մետր բարձրությունից:  Մինչև գետնին ընկնելը, սակայն, նրա անկումը մեղմել է թաղիքե ծածկը:



Լակիի տերը նրան տարել է անասնաբուժական կլինիկա, որտեղ պարզել են, որ կենդանու կյանքին ոչինչ չի սպառնում, կոտրվածքներ չկան: Հայտնաբերվել է միայն գեմատոմա թոքերում և ներքին թեթև արյունահոսություն որովայնի շրջանում:



Երեք օր անց Լաքիին «դուրս են գրել»: Տանտիրուհու ասելով՝ նա այժմ էլ պառկում է իր սիրած տեղում՝ լուսամուտագոգին: