Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է։ Այս մասին **«Հրապարակ»**-ին հայտնեց նրա շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ դատարանը օրերս բավարարել է քննիչի միջնորդությունը։



Խոսելով Գրիգորյանի առողջական վիճակի մասին՝ պաշտպանը նշեց, որ շատ վատ վիճակում է. «Շատ վատ է, գնալով վատանում է։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները չունենք, դեռ ընթացքի մեջ ա։ Կալանքը կյանքի հետ անհամատեղելի է»։



Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:



Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։