Արցախի հետ կապված 3 կարևոր խնդիր կա այս պահին․ Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանի առաջարկի մասին

 Արցախի հետ կապված 3 կարևոր խնդիր կա այս պահին․ Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանի առաջարկի մասին

Արցախի պետնախարարի պաշտոնի առաջարկի մասին ես արդեն անդրադարձել եմ իմ գրառմամբ, որին, կարծում եմ, ծանոթ եք։ Պետք է բոլորս միավորվենք, որ անվտանգության հարցը լուծենք։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց FAST հիմնադրամի համահիմնադիր, խորհդի անգամ Ռուբեն Վարդանյանը։

«Պետք է այս իրավիճակից դուրս գանք, որ կարողանանք անվտանգության հարց լուծել։ Թիմում բոլոր այն մարդիկ են, որոնք իմ պես որոշել են, որ իրենց համար շատ կարևոր է Արցախը, Արցախի անկախությունը, Արցախի ապագան։ Մարդիկ արդեն արձագանքել են։ Արձագանքել են թե Արցախից, թե դրսից ու ասել, որ ուզում են իմ պես զինվոր դառնալ, որ կարողանանք զարգացնել Արցախը։ Փայլուն ապագա ստեղծելու համար պատրաստ են մարդիկ անել ամեն ինչ։ Եկեք հիմա չխոսենք այն մասին, թե ես ինչ եմ փոխելու, եթե Արցախի նախագահի առաջարկը ընդունեմ։ Մենք հիմա Արցախում երեք կարևորագույն խնդիր ունենք՝ անվտանգություն, տնտեսական զարգացում ու սուբյեկտություն»,- հավելեց նա։