«Նոր Հայաստանում» սեռական փոքրամասնություններն արդեն ոստիկան են ծեծում

«Նոր Հայաստանում» սեռական փոքրամասնություններն արդեն ոստիկան են ծեծում
Հեղափոխությունը թերեւս ամենադրական ազդեցությունն ունեցավ համասեռամոլների վրա։ Նրանք «նոր Հայաստանում» մի այլ կարգի են ժրել՝ գնում են Սյունիքի մարզ ու «շուխուր» անում Շուռնուխում, որի արդյունքում իրենք են ծեծվում, մտնում են ոստիկանություն ու ոստիկան ծեծում, մասնակցում են ընդդեմ Սերժի ու հանուն Նիկոլի ակցիաներին, քանակ ապահովում հանրահավաքներում։ Վերջերս էլ իրենց ծիածանագույն դրոշի վրա վարչապետի նկարն էին դաջել ու հայտարարել, որ մասնակցելու են վաղվա հանրահավաքին։ Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելով՝ հասանք նրան, որ գեյերը, լեսբիներն ու տրանսվիստիտները կամ, ինչպես սիրում են «կուլտուրական» անվանել նրանց՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն մեր երկրում։ Եվ դա վատ չէ, եթե, իհարկե, նրանք չսկսեն ոտնահարել մեծամասնության իրավունքները եւ տեռորի չենթարկեն իրավապահ համակարգը։ Հայ ժողովուրդը երկու բան չէր տեսել վերջին 20 տարում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու տրանսվիստիտների գրոհը ոստիկանություն, բայց դա էլ տեսավ։ Եվ սա ունի իր՝ հիմնականում ֆինանսական-գրանտային պատճառները։ Հայաստանը, ասում են, տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է ստացել եւ ստանում է գեյերի «հայրենիք» Եվրոպայից՝ նրանց իրավունքների պաշտպանության եւ պրոպագանդայի համար։ Նոր կառավարությունն էլ կարծես թե դեմ չէ այդ միլիոններին։



Երկու օր է՝ մարդիկ քննարկում են ոստիկանության տարածած այն տեսանյութը, թե ինչպես է օգոստոսի 14-ի գիշերը սեռական փոքրամասնությունների մի խումբ, որոնց մեջ են եղել նաեւ կանացի արտաքինով տղաներ, հարձակվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի վրա, ներխուժել շենք եւ ծեծել ոստիկաններին։ Խայտառակություն, որի վրա չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։ Բանն այն է, որ ինչ-որ մեկը «կոմայգու» տարածքում հարվածել է իրենց, նրանք էլ հերթով ահազանգել են ոստիկանություն եւ տեղեկացրել իրենց հետ կատարվածի մասին։ Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, թե ով է հարվածել նրանց, եւ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով նրան բերման է ենթարկել ոստիկանություն։ Բայց «տուժածները» սրանով չեն բավարարվել եւ որոշել են սեփական հաշվեհարդարը տեսնել իրենց հարվածած անձի հետ։ Նրանք, իմանալով, որ կասկածյալին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, «այցելել» են նրան այնտեղ ու քաշքշուկ սկսել նրան բերման ենթարկելու պահին։ Ոստիկանությունն այդ ընթացքում յուրահատուկ դեմոկրատական հանդուրժողականություն է ցուցաբերել հայ հասարակության մեծ մասի, բայց ոչ երբեք կառավարության կողմից մերժված այս տեսակի նկատմամբ։ Եվ ԼԳԲՏ-ականները չեն գնահատել ոստիկանության պահվածքն ու իրենց պոտենցիալ զոհին թողած՝ հարձակվել են արդեն ոստիկանների վրա։ Նրանք նախ կարողացել են ներխուժել ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու եւ նրանից վրեժխնդիր լինելու համար, բայց, հանդիպելով ոստիկանների դիմադրությանը, իրենց էներգիան պարպել են ոստիկանության ծառայողների վրա։ Արդյունքում տուժել են «խեղճ» ոստիկանները, որոնք, ընկնելով նրանց ձեռքը, հայտնվել են անպաշտպան վիճակում։ Ոստիկանության վրա հարձակման հետեւանքով, ինչպես նշվում է տարածված տեսանյութում, մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզել է իրենց աշխատակիցներին մարմնական վնասվածք պատճառած անձանց ինքնությունը։



«Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակներում իրավական հետեւանքներ ունեցավ»,- ասված է ոստիկանության տարածած տեսանյութում։ Մենք դիմեցինք ոստիկանության լրատվական բաժին՝ հասկանալու, թե ինչ իրավական հետեւանքների մասին է խոսքը։ Մասնավորապես հետաքրքիր էր՝ արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է, ոստիկանությունն ունեցե՞լ է այդքան համարձակություն՝ մատով դիպչելու իրենց վրա հարձակված եւ միշտ արտոնյալի կարգավիճակում «գործունեություն ծավալող» սեռական փոքրամասնություններին, թե՞ նրանց համար արդեն ստացվել են համապատասխան զանգեր «վերեւներից»։ Իսկ այդպիսի զանգեր մշտապես եղել են նախորդ իշխանությունների օրոք։ Գաղտնիք չէ, որ մեր նախորդ կառավարությունները միշտ էլ «անտարբեր» չեն եղել մարդկային այս խմբի նկատմամբ, նրանց իրավունքներ են շնորհել, նրանց գլխին «կռիշ» կանգնել։ Եվ բացարձակ լեգենդների շարքից չեն այն տեղեկությունները, որ «կոմայգու» տարածքում գիշերները բազմաթիվ թանկարժեք մեքենաներ կարելի է տեսնել, որոնք գալիս են նրանց հետեւից, եւ այդ մեքենաները հաճախ լինում են կառավարության, պետական տարբեր գերատեսչությունների պետհամարանիշներով։ Սա, իհարկե, «հին Հայաստանի» ժամանակների մասին է, «նոր Հայաստանում» դեռ հայտնի չէ, թե պետական ապարատից ովքեր եւ ինչ մեքենաներով ուր են այցելում։



Ոստիկանության լրատվական բաժնից մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին հետեւյալը․ «Այդ գործով նախապատրաստվել են նյութեր, ուղարկվել է նախաքննական մարմին, հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված»։ Ստացվում է՝ երկու հոգու անուն են հնչեցնում ոստիկանության տեսանյութում, բայց մեկ հոգու են ձերբակալում։



**ՀԳ**․ _Ուշագրավ է, որ ոստիկանության տարածած տեսանյութը մեկ օր անց հեռացվեց ոստիկանության youtube-ի էջից։ Հետո պարզաբանում տարածեցին, որ հեռացրել են, փոխարենը նոր տեսանյութ են տեղադրել, որտեղ համասեռամոլների դեմքերը փակել էին արդեն։ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից միջադեպի մասնակիցների անվտանգության խնդիրների ապահովման առնչությամբ ահազանգ է ստացվել։ ՄԻՊ-ը դիմել է ոստիկանություն, եւ համատեղ քննարկման արդյունքում որոշվել է ոստիկանության տեսանյութում դեպքի մասնակիցների դեմքերը փակել»,- ասել էին ոստիկանությունից։ Փաստորեն, համասեռամոլներն այս հարցում էլ են արտոնյալ՝ ոստիկանությունը փակում է նրանց դեմքերը, իսկ այլ անձանց դեպքում լավ էլ բաց դեմքերով ու բոլոր ռակուրսներով ցուցադրում են կասկածյալներին՝ մեկնաբանություններում էլ կոպտորեն խախտելով նրանց անմեղության կանխավարկածը։_



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**