Ամերիկացի սենատորները Գուտերրեշից պահանջել են աջակցել ԿԱՀ-ում ռուս լրագրողների սպանության գործի քննությանը

Ամերիկացի սենատորները Գուտերրեշից պահանջել են աջակցել ԿԱՀ-ում ռուս լրագրողների սպանության գործի քննությանը
Ամերիկացի սենատորներ Մարկո Ռուբիոն և Քրիս Քունսը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշին կոչ են արել՝ աջակցել Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում ռուս լրագրողների սպանության գործի քննությանը, հաղորդում է РИА Новости-ին՝ հղում կատարելով սենատոր Ռուբիոյի կայքում տեղադրված հայտարարությանը:



Սենատորները համապատասխան նամակն ուղարկել են անձամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարին:



«Թեև հարձակման հանգամանքները դեռևս պարզված չեն, ռուսական ԶԼՄ-ները շատ արագ դա կապեցին «կողոպուտի» հետ: Սակայն ռուս լրագրողների սպանությունը տեղի է ունեցել ԿԱՀ-ում Ռուսաստանի ներկայության մեծացման ֆոնին»,- գրել են սենատորները:



Նրանք նշել են նաև, որ ՌԴ-ն զենք և զինամթերք է մատակարարել այդ երկիր, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ մատուցել զինծառայողներին, ընդ որում, խոստովանելով, որ այդ ամենն արվում է ՄԱԿ գիտությամբ:



Սենատորները նաև համոզված են, որ ռուսական զենքի մատակարարումները հանգեցրել են Կենտրոնական Աֆրիկայում գործող զանազան խմբավորումների վերազինմանը:



Հիշեցնենք, որ ԿԱՀ-ում հուլիսի 30-ին զոհվել էին Կիրիլ Ռադչենկոն, Ալեքսանդր Ռաստորգուևը և Օրհան Ջեմալը, որոնց մոտ հայտնաբերվել էին ռուսական տարբեր ԶԼՄ-ների լրագրողների ժակետանց վկայականներ: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «սպանություն» հոդվածով: