Ուկրաինացի գեներալը կոչ է արել՝ խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինացի գեներալը կոչ է արել՝ խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր վարչության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Վասիլի Վովկը հայտարարել է, որ պետք է ամբողջությամբ փակել ռուս-ուկրաինական սահմանը:



«Եթե մենք փակելու ենք երկաթուղային հաղորդակցությունը, ապա եկեք փակենք ամեն ինչ, բոլոր հարաբերությունները, Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցումները: Ամեն ինչ այդպես էլ պետք է լինի, եթե մենք պատերազմում ենք »,- Վովկի խոսքերն է մեջբերում «Օբոզրևատելը»-ը:



Գեներալը նաև կոչ է արել դադարեցնել առևտուրը և ֆինանսական հարաբերությունները: Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները պետք է քննության առնեն Ռուսաստանի հետ հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնելու հարցը, գործեն «ուղիղ և միանշանակ»:



Ավելի վաղ Ուկրաինայի ինֆրակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտնել էր, որ ուսումնասիրվում է Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցնելու մասին հարցը, չնայած որ Կիև-Մոսկվա երթուղու ուկրաինական գնացքը ամենաեկամտաբերն է եղել 2017 թվականին: