«Հրապարակ»․ Հեղափոխությունը հասել է մեքենայի պետհամարանիշներին

«Հրապարակ»․ Հեղափոխությունը հասել է մեքենայի պետհամարանիշներին
Հեղափոխությունը գլխարկներից, շապիկներից ու մոմերից հետո հասել է նաեւ մեքենայի պետհամարանիշներին։ Երեկ Վերնիսաժի մոտակայքում նկատեցինք **Volvo XC 90** մակնիշի ամենագնաց, որն ուներ շատ «հեղափոխական» համարանիշ. լատինատառ գրված էր՝ **WO DUXOV**:



Պարզվեց՝ մեքենան Լեհաստանի գրանցում ունի, եւ համարներն էլ լեհական են։ Մեքենայի սեփականատերն ասաց, որ հատուկ է ընտրել այս համարանիշը եւ դրա համար վճարել է 300 դոլար գումար։ Նրա խոսքով՝ Լեհաստանում կարող ես որոշակի գումարի դիմաց նաեւ անունդ գրել տալ։ Բայց հեղափոխական երիտասարդը նախընտրել է անվան փոխարեն «DUXOV» դաջել համարանիշի վրա։