Փրկարարները Մորանդիի կամրջի նոր փլուզումների են սպասում

Փրկարարները Մորանդիի կամրջի նոր փլուզումների են սպասում
Իտալիայի հյուսիսում ավտոտրանսպորտային կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 39-ի: Ավելի վաղ հայտարարվել էր 35 զոհի և 10 անհետ կորած քաղաքացիների մասին: Ըստ պաշտոնական տվյալների՝ 15 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 9-ի վիճակը շարունակում է մնալ լարված:



Քիչ առաջ հաղորդագրություն է տարածվել, որ հնարավոր են կամրջի նոր մասերի փլուզումներ: Այս պահին դադարեցվել են կամրջի մոտ իրականացվող բոլոր աշխատանքները: Հենասյուներից մեկի վրա նկատվող ճաքը սկսել է մեծանալ:



Նշվում է, որ ավելի քան 600 մարդ չի կարողանում մտնել իր տուն: Ջենովայի իշխանությունները մտադիր են քանդել ոչ միայն կիսավեր Մորանդիի կամուրջն ամբողջությամբ, այլև նրա տակ գտնվող բնակելի տները: